Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ռոնալդուն Թուրինում բնակարան է փնտրում

Ռոնալդուն Թուրինում բնակարան է փնտրում
06.07.2018 | 03:41

Պորտուգալիայի ընտրանու և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հաստատապես է տրամադրված «Արքայական» ակումբից հեռանալու և, ամենայն հավանականությամբ, նախապատվությունը կտա իտալական «Յուվենտուսին»: Եթե հավատանք իտալական լրատվամիջոցներին, թուրինյան «Յուվենտուսը» մինչև նոր մրցաշրջանի մեկնարկն է փորձում իրենով անել Քրիշտիանու Ռոնալդուին:


Բոլորս էլ հրաշալի հասկանում ենք, թե ինչու է այդքան շտապում «Յուվեն»: Որքան էլ ներքին առաջնությունում հաղթելը գայթակղիչ է ու ոգևորող, այդուհանդերձ, լիիրավ մեծ ակումբ մնալու համար նրան անհրաժեշտ է հաղթանակ Չեմպիոնների լիգայում: Այս վերջին մի քանի տարում թուրինյան ակումբը Օլիմպոսը գրոհելու մի քանի փորձ արեց, սակայն դրանք բոլորն էլ եղան անհաջող: Ինչու՞ չէ, հասկացել են, որ թիմում նաև հոգեբանական առումով անհրաժեշտ է մեկը, որն այդ բարձունքի քաղցրությունը զգացել է ու կարող է այդ տպավորությունները կիսել մնացածների հետ:
Եթե հավատանք իսպանական մամուլին, Ռոնալդուն ոչ միայն պարզապես դիտարկում է իտալական ակումբ տեղափոխվելու տարբերակը, այլև Թուրինում բնակարան է փնտրում: Մադրիդյան պարբերականի հավաստմամբ, պորտուգալացին առանձնակի ջերմությամբ է հիշում Չեմպիոնների լիգայի շրջանակներում Թուրինում ունեցած մրցելույթը, երբ մեկ քառորդում չափազանց գեղեցիկ շրջադարձ հարվածով գրավեց «Յուվենտուսի» դարպասը, և իտալացի երկրպագուն ծափահարեց նրան:


Պորտուգալացու համար հարկավ դժվար կլինի լքել Մադրիդի «Ռեալը»՝ թիմ, որի կազմում հանդես գալու տարիներին չորս անգամ նվաճել է «Ոսկե գնդակը» (մեկ անգամ էլ նվաճել է անգլիական «Մանչեստր Յունայթեդի» կազմում), նույնքան անգամ դարձել Չեմպիոնների լիգայի հաղթող, սակայն Ռոնալդուի պրոբլեմն «արքայականի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն է, որը դանդաղում է կամ ուշացնում ֆուտբոլիստին տված խոստումները՝ ակնհայտորեն աչքի տակ ունենալով նրա առաջացող տարիքն ու դրա հետ գալիք հավակնությունների ավելի զուսպ դառնալը: Սակայն, ինչպես որ հաշվարկ անել գիտի Պերեսը, այդ տեխնիկային տիրապետում է և Ռոնալդուն, որը նույնպես հասկանում է, որ տարիքն իր գործն անում է, ու օրվա մեջ պիտի փորձել տեր կանգնել առավելագույնին:


Հետո մի ուրիշ կարևոր հանգամանք էլ կա, որի մասին աշխատում են այնքան էլ չբարձրաձայնել: Իսպանիան հայտնի է թաքցված եկամուտների նկատմամբ խիստ հարկային քաղաքականության կիրառմամբ: Աշխարհի այս առաջնությունից առաջ ինֆորմացիա եղավ, որ քրեական հետապնդումից խուսափելու համար Ռոնալդուն պարտադրված է 18 միլիոն եվրո հարկ մուծելու: Իհարկե, այնպես չէ, որ այս ինֆորմացիան անվերապահորեն հավաստի է, բայց դե ծուխն էլ չեղած տեղը չի լինում: Մի խոսքով, ֆուտբոլասերին հետաքրքիր զարգացումներ են սպասվում այս ամառային տրանսֆերային պատուհանում, սակայն եկեք իրադարձություններից առաջ չընկնենք, մանավանդ որ քթներիս տակ աշխարհի ընթացիկ առաջնություն ունենք՝ սպասվելիք մեկ քառորդ եզրափակչի բախումներով:
Թողեք հլա մի էս եղածը մարսենք, նոր անցնենք մնացածին:

Մարդին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2982

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ